Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Կարրի համեմունքը ոչնչացնում է քաղցկեղածին բջիջները

Կարրի համեմունքը ոչնչացնում է քաղցկեղածին բջիջները

Լեհաստանի և Իռլանդիայի հետազոտողներն ապացուցել են, որ հնդկական հանրաճանաչ կարրի համեմունքի բաղադրության մեջ մտնող քրքումի միացությունները, (հենց դրանք են փոշուն վառ դեղին գույն տալիս), ոչնչացնում են կերակրափողի և ստամոքսի քաղցկեղային բջիջները:

 

Նրանք բացահայտել են բջիջների ոչնչացման անսպասելի տարօրինակ մեխանիզմը, որը կապված չէ ապոպտոզի  կամ բջիջների ինքնաոչնչացման հետ: Բացի այդ, նրանք սահմանել են, որ նյութը սկսում է ոչնչացնել քաղցկեղային բջիջներն օրվա ընթացքում:

 

Հետազոտություններն անցկացվել են Իռլանդիայի Ուռուցքաբանական գիտական կենտրոնում: Այս հետաքրքիր արդյունքները ցույց են տալիս, որ գիտնականները կարող են քրքումի հիմքի վրա մշակել կերակրափողի և ստամոքսի քաղցկեղի բուժման համար որակյալ բնական հակաուռուցքային պատրաստուկ: 

 

Գիտնականներին վաղուց է հայտնի, որ բնական միացություններն օժտված են  հզոր թերապևտիկ ներուժով, և կարող են օգտակար լինել քաղցկեղային բջիջների բուժման գործում, ու կարծում են, որ քրքումը դրանցից մեկն է:

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 5 (543) 12.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ